Վերջերս հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումները կայացվում են բոլորից գաղտնի: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում նշեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Նույնիսկ այն գերատեսչությունները, մարմինները, որոնք պարտավոր էին այդ որոշումների մասին տեղյակ լինել, տեղյալ չէին՝ նախագահը, ԱԳՆ-ն, նույնւիսկ իշխող խմբակցությունը:
Նրա խոսքով, իշխանությունը հիմա զարմանում է, երբ իրեն ասում են՝ ինչու է հայ ժողովրդի հետեւում կնքվում հերթական ոչ հայանպաստ փաստաթուղթը. «Այդպիսի փաստաթղթեր կնքվել են նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին, դեկտեմբերի 18-ին, երբ Կապան-Գորիս եւ Կապան-Ճակատեն ճանապարհները տրվել են նաեւ ադրբեջանական վերահսկողության ներքո, ինչը պատկան մարմինները չեն հաստատում: Նույնպիսի փաստաթղթի հետ գործ ունենք այսօր:
Եթե այս փաստաթուղթը 100 տոկոսով մեր շահերի կողմն է, ապա ինչու մինչեւ այժմ չէինք մտածել նախաձեռնելու, ստորագրելու մասին: Վարչապետը պատրաստվում է այն ստորագրել հիմա, երբ մեր սուվերեն տարածք են ներխուժել Սյունիքում եւ Գեղարքունիքում: Սա, ըստ էության, պարտադրված փաստաթուղթ է, ինչպես նոյեմբերի 9-ինը»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ ըստ էության, Նիկոլ Փաշինյանն այստեղ բոլոր խաղաքարտերը բացում է, սեղանին է դնում. «Այնքան է անկեղծանում, որ ասում է՝ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո են գտնվում Խորհրդային Ադրբեջանի տարածքներ: Սրանով ի՞նչ է ասում, երբ խոսում է անկլավների մասին, ասում է՝ այո, Տիգրանաշենի, Տավուշի գյուղերի, Հանդի հարցը վաղ թե ուշ դրվելու է այս հանձնաժողովի աշխատանքների հիմքում: բոլորս հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում: Վարչապետն ասում է՝ կիսատ-պռատ գործեր կան, որոնք խաղաղություն կքնելու համար պետք է ավարտին հասցնենք: Շատ ներողություն, այդ կիսատ-պռատ գործերը որո՞նք են:
Վարչապետը խոսում է խաղաղ զարգացման դարաշրջանի մասին: Իսկ ինչու այդ մասին չէիր խոսում 2018-ին, երբ մենք հաղթած էինք, ուժեղ էինք: Երբ դու ծնկի ես եկել, դու չես կարող խաղաղություն ուզել, դու խաղաղություն մուրում ես: Այս խաղաղությունը եւս պարտադրված է, մենք չենք կարող ընդունել նման պարտադրված խաղաղությունը»,-ասաց նա:





























