Չինաստանի հարավում «դողդողացող» երկնաքերը փակ կլինի՝ մինչեւ պատճառները պարզելը, հայտարարել է շենքի սեփականատերը:

Հոնկոնգի մոտակայքում գտնվող հարավային Շենչժեն քաղաքում գտնվող SEG Plaza-ն սկսել էր ցնցվել երեքշաբթի վաղ կեսօրին՝ այցելուներին ստիպելով խուճապահար դուրս փախնել շենքից: 

Արտակարգ իրավիճակների պատասխանատուները բացառել են երկրաշարժը որպես ցնցումների պատճառ:

Վարձակալների եւ վաճառականների համար պաշտոնական «Սինհուա» լրատվական գործակալության կողմից տարածված ներքին ծանուցագրում շենքի սեփականատերը, չհայտնելով ժամկետների մասին, նշել է, որ մուտքը շենք մինչեւ հետաքննության ավարտն արգելված է:

Որոշումն ուժի մեջ է մտնում ուրբաթ օրը: