Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքում գտնվող դպրոցի ուսուցիչը ռեկորդային չափի կարճ պոչով մոխրագույն շնաձուկ է բռնել, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Greenville News-ը:
Ապրիլի 18-ին 27-ամյա Նիկի Քոլուելը ձուկ էր բռնում Էդիստա կղզուց 13 կիլոմետր հեռավորության վրա, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավային Կարոլինայի ափերի մոտ: Նրան հաջողվել է 228 սանտիմետր երկարությամբ եւ 78.6 կիլոգրամ քաշով շնաձուկ որսալ, ինչը մեկ կգ-ով ավել է նահանգի ռեկորդից: Մեկ ամիս անց Հարավային Կարոլինայի բնական պաշարների վարչությունն այն պաշտոնապես որպես ռեկորդակիր է ճանաչել:
Քոլուելը պնդում է, որ մանկուց սիրել է ձկնորսությունը: Իր կյանքի ընթացքում նա տարբեր տեսակների հարյուրավոր շնաձկներ է որսացել, այդ թվում՝ 229 կիլոգրամանոց մրճագլուխ շնաձուկ եւ 129 կիլոգրամանոց կիտրոնային շնաձուկ:





























