Գերմանացի ֆիզիկոս-տեսաբան Ալբերտ Էյնշտեյնի ձեռքով գրված նամակը` զանգվածի եւ էներգիայի համարժեքության հայտնի բանաձով (E=mc²), աճուրդում ավելի քան 1,2 միլիոն դոլարով է վաճառվել, գրում է Lenta.ru- ն:
Նամակի մեկնարկային գինը 400 000 դոլար էր: «Սա կարեւոր նամակ է ինչպես հոլոգրաֆիկական, այնպես էլ ֆիզիկական տեսանկյունից»,- ասել է աճուրդի տան գործադիր փոխնախագահ Բոբի Լիվինգսթոնը: 1946-ին թվագրված նամակը հասցեագրված է լեհ-ամերիկյան ֆիզիկոս Լյուդվիկ Զիլբերշտեյնին, որը վիճարկում էր գերմանացի գիտնականի հարաբերականության ընդհանուր տեսության մի մասը: Տեքստում Էյնշտեյնը իր ընդդիմախոսին առաջարկում է բանաձեւը կիրառել խնդրի լուծման համար, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Բոստոնի RR Auction-ին:
Մարտին Սթիվ Ջոբսի 1973-ի ռեզյումեն 162 000 ֆունտ սթեռլինգով էին գնել: Աճուրդն անցկացվել էր Մեծ Բրիտանիայում՝ Charterfields-ի կողմից: Գնորդի անունը չի հաղորդվում:





























