ԱՄՆ մաքսային ծառայության աշխատակիցները Կալիֆոռնիայում ձմերուկի խմբաքանակի մեջ 1100 ֆուտ (մոտ կես տոննա) մետամֆետամին են հայտնաբերել, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով The New York Post-ին:

Սպաները կցորդով բեռնատարը կանգնեցրել են Օտայ Մեսա քաղաքի մուտքի մոտ: Մեքենայի զննման ընթացքում մրգերով արկղերի մեջ կինոլոգները հայտնաբերել են թմրանյութերով 193 պոլիէթիլենային տոպրակ: Մոտավոր հաշվարկներով բռնագրավված նյութերի արժեքը կազմում է շուրջ 2,5 միլիոն դոլար:

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Նրան դաշնային մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանությունը նրան ուղարկել է Սան Դիեգոյի ուղղիչ կենտրոն:

Մրգերը հաճախ են որպես քողարկման միջոց օգտագործվում միջազգային թմրաթրաֆիքի ժամանակ: Ընդ որում՝ հանցագործները կա՛մ կոկաինը պարզապես թաքցնում են արկղերի մեջ, կա՛մ զգուշորեն քողարկում են ապրանքը՝ թմրանյութերով լցված մուլյաժները իրական մրգերի մեջ դնելով: Մայիսի 21-ին հաղորդվել է, որ Էկվադորի ոստիկանությունը բանանի բեռի մեջ 805 բրիկետ կոկաին է հայտնաբերել: Թմրանյութերի խմբաքանակը պատրաստվում էին տեղափոխել Ռուսաստան եւ Բելգիա: