Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ հունիսի 24-ի երեկոյան Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ անցկացրել է «Նկարում ենք կյանք» խորագրով ծրագիրը։
«Ծրագրի հիմնական նպատակը թմրամոլության վատ հետեւանքների մասին բարձրաձայնելն է, երեւույթի վրա հասարակության ուշադրությունը սեւեռելը։ Թեեւ Հայաստանում վերջին տարիներին արձանագրվել է թմրամոլության աճ, սակայն հարեւան հանրապետությունների հետ համեմատած՝ մեզ մոտ խնդիրն այնքան էլ մեծ չէ։ Բայց, այդուհանդերձ, խնդիրը մտահոգիչ է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ավելի ու ավելի քիչ երիտասարդներ դիմեն թմրամոլություն կոչվող չարիքին»,- նշել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը էլ նշել է, որ «Նկարում ենք կյանք» ծագիրն ունի նաեւ մշակութային բաղադրիչ. համերգային ծրագրով ելույթ էր ունենում «Արմենոիդս» խումբը։ Բացի այդ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի եւ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողների՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նկարած նկարները կտրամադրվեն բուժհաստատություններին։




























