«Ես արեցի այն, ինչ կարող էի, իսկ ճակատագիրն այն, ինչ ցանկացավ» վերնագրով պիեսը, որը նախկինում վերագրվում էր մեկ այլ հեղինակի, հրապարակվելու է Իսպանիայում, ինչպես հաստատել են ուսումնասիրողները, իսկական հեղինակի՝ Լոպե դե Վեգայի անվան տակ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ստեղծագործությունը պահվում է Ազգային գրադարանում՝ Ֆրանցիսկո դե Լիրայի (1632-1634) Սեւիլյան տպարանի առաջին հրատարակությունը (editio princeps), ինչպես նաեւ 18-րդ դարի երկու կրկնօրինակ, որոնց հեղինակ հանդես է եկել Միգել Բերմունդեսը:

Ժնեւի համալսարանի իսպանական գրականության պրոֆեսոր Աբրահամ Մադրոնալը կարողացել է ապացուցել, որ պիեսը պատկանում է Լոպե դե Վեգային: «Հետազոտության ժամանակ օգտագործվել է գործոնների լայն շրջանակ` գտնելու հեղինակին մատնանշող ավելի շատ փաստեր, ինչպես նաեւ օգտագործվել են բանասիրության ավանդական եւ վերջերս թվային տեխնոլոգիաների կողմից տրամադրված ռեսուրսներ», - ասվում է Վալյադոլիդի համալսարանի հայտարարության մեջ:

Մադրոնալը հաստատել է, որ այս կատակերգության հարյուրավոր արտահայտություններ եւ նույնիսկ տողեր լիովին համընկնում են դե Վեգայի այլ ստեղծագործությունների արտահայտությունների հետ:

Վալյադոլիդի համալսարանը, Օլմեդոյի քաղաքապետարանի հետ միասին, պատրաստվում է վերահրատարակել աշխատանքը իսպանացի ամենահայտնի դրամատուրգի հեղինակությամբ: