1942 թվականի հունիսին Արման Դորվիլի հավաքածուի վաճառքում Ֆրանսիայի կողմից ձեռք բերված արվեստի տասներկու նմուշ վերադարձվելու են կոլեկցիոների ժառանգներին: Ներկայումս աշխատանքները գտնվում են Լուվրում, Օրսեի թանգարանում եւ Կոմպյենի պալատում: Այս մասին հաղորդվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Մշակույթի նախարար Ռոսլին Բաշլոն հայտարարել է Արման Դորվիլի ժառանգներին արվեստի տասներկու գործ փոխանցելու որոշման մասին, որոնք ձեռք են բերվել պետության կողմից 1942 թվականի հունիսին Նիցցայում՝ Դորվիլի հավաքածուն վաճառելիս», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Դորվիլի ժառանգները նաեւ կստանան փոխհատուցում կորուստների համար, որոնք կապված էին հանգամանքի հետ, որ վաճառքից ստացված միջոցները սառեցվել էին 1942 թվականի կեսերից մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը։

Նախարարությունում ընդգծել են հետազոտական աշխատանքի դրական արդյունքները, որն անցկացվել էր այդ դեպքում մի շարք կառույցների կողմից արխիվային բաժինների հետ համագործակցությամբ, եւ գործերը վկայում են մշակույթի նախարարության հստակ մտադրության մասին ներկայացնել պետական հավաքածուներում գտնվող արվեստի գործերի ծագման տեղեկությունները», - ընդգծել են կառույցում։

«Մշակույթի նախարարը խորին ցավակցություն է հայտնում Արման Դորվիլի ժառանգներին եւ հարգանքի տուրք մատուցում նրա ընտանիքի հինգ անդամներին՝ քրոջը եւ երկու զարմուհիներին, ինչպես նաեւ նրա զարմուհիների երկու դուստրերին, որոնք սպանվել էին նացիստների կողմից», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Նախարարությունում նշել են, որ այդ որոշումը կիրագործվի հատուկ օրենքն ընդունելուն պես, որը կառավարությունը կներկայացնի առաջիկայում, քանի որ խոսքը վերաբերում է արվեստի գործերին, որոնք ներկայում գտնվում են պետական հավաքածուներում։