Հունիսի 25-ի երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Մասիսի բաժին եւ հայտնել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21:30-ի սահմաններում Մասիս-էջմիածին ճանապարհին իրար են բախվել 25-ամյա Դավիթ Քեշիշյանի վարած Opel Vectra մակնիշի 05 ՏՍ 423 համարանիշի եւ 19-ամյա Ադամ Մարտիրոսյանի վարած ՎԱԶ-21214 մակնիշի 80 ՏԼ 001 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետեւանքով երկու մեքենաներն էլ գլորվել են ձորը:
Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել 21-ամյա Սարգիս Ավագյանը, 16-ամյա Գրիգոր Գյոզալյանը, 21-ամյա Հովհանես Քեշիշյանը, եւ 19-ամյա Ադամ Մարտիրոսյանը:
Ականատեսները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզի Մասիսի փրկարարական ջոկատի աշխատակիցները:
Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ, Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























