Այսօր` հունիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Մյասնիկյան պողոտայում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր գիշերը, ժամը 2:40-ին նշված պողոտայի թիվ 32 հասցեի դիմաց իրար են ընդհարվել 27-ամյա Վահե Վարդանյանի վարած Ford Tranzit մակնիշի 234 ԼԼ 17 համարանիշի եւ 50-ամյա Յուրի Շահգելդյանի վարած «Chevrolet» մակնիշի, «Ջրվեժ» տաքսի ծառայության պատկանող Տ 8573 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Ford Tranzit-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված երթեւեկելի հատվածում, իսկ վարորդ Վ.Վարդանյանը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը:

Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի