Գեղարքունիքի մարզում այսօր` հունիսի 26-ին Սեւան-Գավառ ավտոճնապարհին ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սեւան-Գավառ ավտոճանապարհի 26-րդ կմ-ում 55-ամյա Նաիրի Ավետյանը վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի 62 ՕԼ 423 համարանիշի ավտոմեքենան, բախվել է 24-ամյա Սարգիս Օհանջանյանի վարած «Բելառուս» մակնիշի 9587 համարանիշի տրակտորին Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդն ու ուղեւորներ 15-ամյա Նարինե Լազյանը, 42-ամյա Մարիամ Լազյանն ու 56-ամյա Հասմիկ Աղեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարգունիքի մարզի քննչական բաժնում քննիչ Մ. Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:




























