Հարավկորեացի դիզայները հումորային լուծում է գտել «սմարթֆոններով զոմբիացածների» համար, ովքեր չեն կարողանում հայացքը կտրել էկրանից, գրում է Reuters-ը:
28-ամյա Պաենգ Մին Ուկը ռոբոտացված աչք է մշակել, որը կոչել է «Երրորդ աչք», որը բջջային հեռախոսով տարված օգտատերերը կարող են ամրացնել իրենց ճակատներին, որպեսզի կարողանան դիտել էջերը քայլելիս առանց վնասվածք ստանալու:





























