Ֆլորիդայի բնակիչը ձերբակալվել է այն պատճառով, որ 100 դոլար է վճարել անօթեւանին, որը դանակով հարվածել է նրա ընկերուհու դեմքին, նաեւ GPS-թրեքեր է դրել նրա մեքենայի վրա ու հարձակվողին տարել աղջկա աշխատավայրին մոտ գտնվող ավտոտնակ՝ դարանակալելու համար, այցելել է հիվանդանոց՝ համաձայն վերջերս հրապարակված փաստաթղթերի։ Այս մասին գրում է Fox News-ը։
Օռլանդոյի ոստիկանությունը անցած ամիս ձերբակալել է 35-ամյա Ալեքսիս Կոլոնին՝ անհայտ անձի կողմից հարձակման հետ կապված, որը երկու անգամ դանակով հարվածել է Ալեքսիսի ընկերուհու դեմքին, երբ նա դուրս էր գալիս մեքենայից։ Իշխանությունները չեն հրապարակում զոհի անունը, բայց ասում են, որ նա Կոլոնի հետ ընդահնուր երեխա ունի։
Անունը հայտնել չցանկացած վկան ոստիկաններին տեղեկացրել է, որ Կոլոնը նրա թմրավաճառն էր, որին գիտեր «Ջոկեր» կեղծանունով։ Ցուցմունքների համաձայն՝ Ալեքսիսն իբր խնդրել է այդ վկային օգնել գտնելու մեկին, ով կկարողանար «վնասել» կնոջն այն պատճառով, որ նա «զայրացրել» է իրեն։ Վկան տեղեկացրել է, որ ոչ մի կերպ չի օգնել թմրավաճառին, բայց ասել է, որ եղել է մեքենայում, երբ Կոլոնը ընտրել էր անօթեւանին, որն էլ դարձել էր հանցագործության կատարողը։ Նրանք պայմանավորվել են հանցագործության համար 100 դոլարով։ Արդյունքում՝ կինը լուրջ վնասվածքներ է ստացել։ Մի սպին ձգվում է քթից սկսած, իսկ մյուսը՝ այտից մինչեւ ականջ։
Երբ ոստիկանները գնացել են հիվանդանոց՝ հարցաքննելու տուժածին, հիվանդասենյակում հայտնաբերել են Կոլոնին, որտեղ էլ ձերբակալել են նրան։
Ավելի ուշ զոհը ոստիկանությանը պատմել է, որ հայտնաբերել է մեքենայի վրա տեղադրված GPS-թրեքերը հարձակումից երկու շաբաթ առաջ, եւ որ տանն արդեն եղել էին կենցաղային վեճի դեպքեր՝ ինչպես վավերագրված, այնպես էլ ոչ։ Հանցագործը պահվում է Օրինջ օկրուգի բանտում սպանության փորձի եւ զենք գողանալու մեղադրանքներով։ Ալեքսիսն ինքն ասում է, որ որեւէ խախտում չի կատարել։





























