Ֆլորիդայում վայրի բնության պահպանության մասնագետը, ով լողափում ծովային կրիաներ էր փնտրում, փոխարենը 1.2 միլիոն դոլար արժողությամբ կոկաին է գտել, հայտնում է NYP- ն:

Էնջի Չեմբերսը զննում էր լողափը, երբ հանդիպեց փոքրիկ պլաստիկ փաթեթի, որը ամուր կապկպված էր ժապավենով: Նա անմիջապես կապ հաստատեց իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:

Տեղում գրեթե 30 կիլոգրամ քաշով կոկաինի 24 փաթեթ հայտնաբերվեց: Ըստ ամենայնի, դրանք ալիքներն էին ափ հասցրել: