Հնդկաստանում մահացել է աշխարհի ամենամեծ ընտանիքի ղեկավարը: 76-ամյա Զիոնան մահացել է տեղի հիվանդանոցում: Նա ուներ 38 կին եւ 89 երեխա, ասվում է հնդկական հյուսիսարեւելյան Միզորամա նահանգի գլխավոր նախարարի թվիթում, հաղորդում է CNN-ը:

Նա քրիստոնեական տոհմական աղանդի անդամ էր, որը բազմակնությունը որպես Աստծո կամք է քարոզում: Նրա հայրը՝ Հանան, աղանդը հիմնել է Միզորամայի Բակտվանգ գյուղում, որտեղ ապրում է Զիոնայի հսկայական ընտանիքը: