ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի համավարակը է «սարսափելի պատահականության» արդյունք է համարում:
Մեկնաբանելով Ուհանի լաբորատորիայից արտահոսքի տեսության հետ կապված վերջին իրադարձությունները` նա նշել է, որ, չնայած համավարակը «սարսափելի» փորձ էր, որը ավելի քան երեք միլիոն կյանք խլեց ամբողջ աշխարհում, բայց ինքը վստահ է, որ դա Չինաստանի կողմից թույլ տված պատահականություն էր:
«Ես հավատում եմ, որ դա սարսափելի դժբախտ պատահականություն էր, բայց հավատում եմ, որ դա տեղի է ունեցել լաբորատորիայից... ես իսկապես հուսով եմ եւ հավատում եմ... որ դա կոմպետենտության բացակայությունն էր»,- ասել է նա:
«Կարծում եմ ՝ որոշ մարդիկ միշտ չէ, որ համաձայն են դրա հետ: Նրանք կարծում են, որ միգուցե դա միտումնավոր է արվել, ինչը միանգամայն սարսափելի կլինի: Բայց մենք պետք է ավելին իմանանք դրա մասին, թե ինչու է դա պատահել, ինչպես է դա տեղի ունեցել, ինչպես ինչ-որ մեկը կարող էր այդքան ոչ կոմպետենտ լինել»,- շեշտել է նա:
Դոնալդ Թրամփը նաեւ իր կարծիքն է հայտնել երիտասարդ սերնդի` կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ` նշելով, որ դա ավելորդ է համարում:
«Անկեղծ ասած, մեր բախտը բերել է, որ պատվաստանյութ ունենք, բայց իսկապես երիտասարդների պատվաստումը մի բան է, որը դուք իսկապես պետք է դադարեցնեք»,- մասնավորապես ասել է Դոնալդ Թրամփը:





























