Ժնեւում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բանակցություններն անցել են «պլյուս նշանով»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Էխո Մոսկվի» ռադիակայանի եթերում:
Նա նշել է, որ հանդիպումն արդյունավետ էր:
Նրա խոսքով՝ ՌԴ եւ ԱՄՆ նախագահները քննարկել են Սուրկով-Վոլկեր երկխոսության օրինակով մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը դրական է գնահատում այն, որ ԱՄՆ-ն չի մեղադրում ռուսական իշխանություններին վերջին կիբեռհարձակումների մեջ:





























