Այսօր` հունիսի 28-ին Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») անվտանգության ծառայության պետը: Նա ձերբակալվել էր շուրջ 1,5 ամիս առաջ եւ կասկածվում է մաքսանենգություն կատարելու մեջ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը դռնփակ դատական նիստում բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը եւ եւս 2 ամսով երկարաձգել է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը:

ԲՀԿ-ական պատգամավորի անվտանգության ծառայության պետը Սեդրակ Հովհաննիսյանն է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ԱԱԾ քննչական վարչությունում 215 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (մաքսանենգություն):

Դատարանն ավելի ուշ բավարարեց ԱԱԾ քննչական վարչության միջնորդությունը, եւ Սեդրակ Հովհաննիսյանին տեղափոխեցին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի