Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին իրականացնել համատեղ հորատման եւ հետախուզական աշխատանքներ Լիբիայում: Առաջարկն, ըստ երեւույթին, ընդունվել է, գրում է MEMO-ն:

Հարցին՝ ունե՞ն արդյոք Թուրքիան եւ Ադրբեջանն ինչ-որ համատեղ ծրագրեր այնպիսի շրջաններում, ինչպես Սեւ ծովն է, գազի եւ նավթի հայթայթման ուղղությամբ, Էդրողանը պատասխանել է. «Ճիշտ այնպես, ինչպես մենք աշխատում ենք TAP-ում [Տրանսադրիատիկ խողովակաշար] եւ TANAP-ում [Տրանսանատոլիական գազատար], մենք կարող ենք (համագործակցել) Լիբիայում»: Հավելելով, որ նա այդպիսի առաջարկ է ներկայացրել Ալիեւին, Էրդողանը նշել է, որ նույն քայլերը կձեռնարկվեն նաեւ [նավթի] վերամշակման գործում: Ադրբեջանը դարձել է Թուրքիայում գազի գլխավոր մատակարարը 2020 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում եւ դրանում գերազանցել է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Իրանին: