Սուխումում այրել են Աբխազիայի նախկին փոխնախագահ Վիտալի Գաբնաիայի մեքենան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դատախազ Ալխաս Ագումավան:

Դեպքը տեղի է ունեցել գիշերը Աիայիրա պողոտայում:

Մեքենան մասնակի է այրվել:

Ագումավայի խոսքով՝ համապատասխան նյութեր են հավաքվում, ստուգումներ են անցկացվում: