Տավուշի մարզում հունիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 30-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել ոստիկանության Տավուշի բաժին, որ աջ ազդրի փակ կոտրվածքով աջ քունքային շրջանի կտրած-պատռված վերք ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 20-ամյա Արմեն Ավալյանը, ով սովորում է Իջեւանի պետական համալսարանի տնտեսագիտական բաժնի 3-րդ կուրսում:
Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ 20-ամյա Նարեկ Ավալյանը՝ աջ ոտնաթաթի փակ կոտրվածք ախտորոշմամբ եւ 41-ամյա Արամ Ավալյանը՝ կրծքավանդակի սալջարդ:
Ոստիկանության Տավուշի մարզի վարչության աշխատակիցները պարզել են, որ 2011թ-ի հունիսի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Մովսես գյուղի Շեյթան Բազար կոչվող թաղամասում Նարեկ Ավալյանը, վարելով «Վազ 2103» մակնիշի 59 ՏՏ 860 համարանիշի ավտոմեքենան, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ բախվել ճամփեզրի բետոնե հենապատին, որի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել զինվորական հոսպիտալ: Ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստում:



























