Բազմակի օգտագործման տիեզերական բեռնատարն իջել է Ատլանտյան օվկիանոսում: Առաքելությունը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերական կայանին նյութեր հասցնելու արձակումների շարքում 22-րդն է դարձել, հաղորդում է DW-ն:
Շաբաթ, հուլիսի 10-ին, մասնավոր ամերիկյան SpaceX ընկերության կողմից ստեղծված Cargo Dragon-2 բազմակի օգտագործման բեռնատար տիեզերանավը միջազգային տիեզերակայանից վերադառնալուց հետո հաջողությամբ իջել է Ատլանտյան օվկիանոսում: Առաքելությունը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերական կայանին նյութեր հասցնելու արձակումների շարքում 22-րդն է դարձել:
Նավը կայան էր ուղարկվել հունիսի 3-ին: Այն ՄԿՏ էր առաքել ավելի քան 3 տոննա սարքավորում, սնունդ եւ նյութեր, այդ թվում՝ նոր արեւային վահանակներ:
Կայանում աշխատանքն են շարունակում «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Օլեգ Նովիցկին եւ Պյոտր Դուբրովը եւ տիեզերագնացության ու տիեզերական տարածքի հետազոտության հարցերով ԱՄՆ ազգային տիեզերական վարչության (NASA) տիեզերագնաց Մարկ Վանդե Հայը, որը ՄՏԿ է ժամանել ապրիլի 9-ին «Սոյուզ ՄՍ-18» տիեզերանավով:
Ապրիլի 24-ին ՄՏԿ-ի վաթսունհինգերորդ երկարաժամկետ արշավախմբի անձնակազմը համալրել են Crew Dragon-2 տիեզերանավով ժամանած ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Մեգան Մաքարթուրը եւ Շեյն Կիմբրոն, Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) տիեզերագնաց Թոմաս Պեսկեն եւ ճապոնացի տիեզերագնաց Ակիխիկո Հոսիդեն:





























