Սեւանի ճանապարհին հունիսի 26-ին ձորը գլորված «Շեւրոլե»-ի վիրավոր ուղեւորներից մեկը հիվանդանոցում մահացել է:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 23-ամյա Էդգար Մանուկյանը մահացել է «Միքայելյան» հիվանդանոցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում,  Երեւան-Սեւան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին «Շեւրոլե»  մակնիշի 22 ՍՍ 648 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը,  դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել բետոնե սյանը եւ մետաղե արգելապատնեշին, ապա մոտ 30 մետր գլորվել ձորը: Դեպքի վայրից Սեւան քաղաքի բժշկական կենտրոն էին տեղափոխվել այդ ավտոմեքենայի վարորդը եւ 3 ուղեւորները:

ՃՈ աշխատակիցների հանձարարականով վթարի վայր էր ժամանել վերամբարձ կռունկը, որի օգնությամբ մեքենան դուրս է բերվել ձորից եւ տեղափոխվել ոստիկանության Սեւանի բաժնի տուգանային հրապարակ:

«Շեւրոլե»-ի վարորդը եղել է Երեւանի Ուլնեցի փողոցի բնակիչ 40-ամյա Հրաչյա Մարգարյանը, իսկ ուղեւորները`  11-ամյա Էդգար Մարգարյանը, 23-ամյա Էդգար Մանուկյանը եւ 24-ամյա Տիգրան Գրիգորյանը: Նրանք տեղափոխվել են Սեւանի հիվանդանոց: Իսկ 24-ամյա Հովհաննես Սարգսյանը, 22-ամյա Արմեն Տեր-Միքայելյանը եւ 22-ամյա Արման Պողոսյանը վթարի վայրից տեղափոխվել են Միքայելյանի անվան հիվանդանոց:

Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի