Վրաստանի «Թելավիի գինու մառանն» սկսում է իր սեփական արտադրանքի արտահանումը Ղրղըզստան: Այս մասին վրացական commersant.ge գործակալությանը հայտնել է  «Թելավիի գինու մառան»   կազմակերպության  վերստուգիչ խորհրդի նախագահ Զուրաբ Ռամազաշվիլին: Նրա խոսքով, Ղրղըզստանի հետ պայմանագիրն արդեն կնքված է եւ մի քանի օրվա ընթացքում 100 հազար շիշ գինի կտեղափոխվի Ղրղզստան:

Նշենք նաեւ, որ «Թելավիի գինու մառանը» Վրաստանում գինու ամենամեծ արտահանողներից է եւ վրացական գինին արդեն վաճառում է 16 երկրներում; Կազմակերպությունը արտադրում է 5 տեսակի գինի, որոնց արժեքը տեղական շուկայում կազմում է 4-150 լարի: