Երկու օր առաջ Քաբուլում Թուրքմենստանի դեսպանատան մոտ թալիբները Պակիստանի քաղաքացիների են ձերբակալել, նրանց մոտ պայթուցիկ սարք էր հայտնաբերվել, հայտնում է Hindustan Times-ը:

«Ըստ Քաբուլից ստացվող հավաստի տեղեկությունների՝ օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո «Թալիբան»-ն ինքնաշեն պայթուցիկ սարքով Պակիստանի երկու քաղաքացու է ձերբակալել:

Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: