Նոր Զելանդիայի սուպերմարկետները ժամանակավոր վաճառքից հանել են դանակները ահաբեկչությունից հետո, հաղորդում է Stuff-ը։ Այս մասին հայտարարել է Countdown խանութների ցանցի անվտանգության բաժնի պետ Կիրի Հանիֆին։

Նրա խոսքով՝ այդպիսով ցանցի թիմն իրեն անվտանգ կզգա, երբ գա աշխատանքի։

Նման որոշում են կայացրել նաեւ ոչ մեծ պարենային խանութների սեփականատերերը։