Մեքսիկական ոստիկանությունը ձերբակալել է «Զետաս» միջազգային  նարկոկարտելի ղեկավարներից մեկին` Ռեհոն Ագիլարին: Ըստ «Վեստիի»`նրան կասկածում են 2011թ. փետրվարին ԱՄՆ իմիգրացիոն եւ մաքսային ոստիկանության աշխատակից Հայմե Սապատի սպանության մեջ: Հաղորդվում  է, որ ձերբակալությունը հաջողվել է առանց որեւէ կրակոցի:

Ագիլարը համարվում է նարկոկարտելի երեք հիմնադիրներից մեկը: Նա եղել է Մեքսիկայի ամենաշատ հետախուզվող հանցագործներից, իսկ ԱՄՆ-ը պետքարտուղարությունը  2009թ. նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար խոստացել է  5 մլն դոլար: Մեքսիկայի իշխանությունները եւս խոստացել են 2,5 մլն դոլար:

Նշվում է,որ այս հանցավոր խմբավորման անդամները քրեական գործունեություն են ծավալում Ապենինյան թերակղզում, նրանք մասնացություն են ունեցել ավելի քան 35 հազ. մարդկանց մահվան մեջ: