Դոմինիկ Սթրոս-Կանը մտադիր է դատական հայց ներկայացնել ֆրանսիացի լրագրողուհի Տրիստան Բանոնի դեմ` նրան մեղադրելով զրպարտության համար: Այդ մասին հայտնել են ԱՄՀ նախկին ղեկավարի փաստաբաններ Անրի Լեքլերը եւ Ֆրեդերիկ Բոլիեն:
Ըստ «Lenta.ru»-ի` Սթրոս-Կանի փաստաբանները նման հայտարարություն են արել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Բանոնը պատրաստվում է հուլիսի 5-ին դատական հայց ներկայացնել Սթրոս-Կանի դեմ` նրան մեղադրելով սեռական ոտնձգության մեջ, որին լրագրողուհին, իր իսկ խոսքով, ենթարկվել է 2002թ. Փարիզում:
«Դոմինիկ Սթրոս-Կանն այդ պնդումները համարում է ոչ ավելին, քան երեւակայության արդյունք: Նա մեզ հանձնարարել է հայց ներկայացնել` միտումնավոր զրպարտչական պնդումների համար», - նշված է ԱՄՀ նախկին ղեկավարի փաստաբանների հայտարարությունում:
Դատարան դիմելու մտադրության մասին Բանոնը հայտարարել էր դեռ 2011թ. մայիսին, ԱՄՆ-ում Սթրոս-Կանի ձերբակալությունից մի քանի օր աց:




























