Wikileaks-ը դատական հայց է ներկայացրել Visa եւ Mastercard ընկերությունների դեմ, որոնք արգելափակել են ռեսուրսի համար նախատեսված վճարումները: Ինչպես հաղորդում է«The Inquirer»-ը, բացի Wikileaks –ից, ընկերությունների դեմ հայց կներկայացնի նաեւ նրա գործըները` շվեյցարա-իսլանդական «DataCell» ընկերությունը:
Հայցում հիշատակվում է նաեւ դանիական «Teller» ընկերությունը, որը զբաղվել է Wikileaks –ի համար փոխանցումներով Mastercard-ի, Visa-ի եւ PayPal-ի մերժումից հետո: Դատական հայցում ընկերությունները վճարային համակարգերին մեղադրում են «կայքի ապօրինի ֆինանսական արգելափակման համար». «Visa եւ Master Card ընկերությունները իրավիճակը կարգավորելու վերաբերյալ բանակցությունների պատրաստակամություն չեն ցուցաբերել », – ասվում է Wikileaks-ի հայտարարության մեջ:
Ավելացնենք, որ MasterCard, Visa եւ PayPal վճարային համակարգերը Wikileaks-ին դադարել էին դրամական փոխանցումներ կատարել 2010թ-ի դեկտեմբերից:




























