Վրաստանի Պատրիարքարանի համար անկարեւոր են եղել իշխանությունների առաջարկությունները, այդ թվում՝ վրացական ուղղափառ եկեղեցու՝ այլ պետություններում կարգավիճակի կապակցությամբ։ Այս մասին հուլիսի 6-ին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Պավլե Կուբլաշվիլին։

Նրա խոսքով, ինքն այսօր  եղել է Վրաստանի պատրիարքարանում։ Կուբլաշվիլին հայտնել է, որ Պատրիարքությունը պահանջել է, որ իրավաբանական անձ գրանցման ենթակա կրոնական միությունների թիվը հնարավորին քիչ լինի։ Իշխանության ներկայացուցիչն այդ պահանջը խտրականություն է համարել եւ մերժել։

Կուբլաշվիլիի ներկայացմամբ, նաեւ Պատրիարքարանին իշխանությունների անունից հայտնել է, որ Վրաստանի պետությունը պատրաստ է իր վրա վերցնել այլ երկրներում գտնվող վրացական տաճարների, վանքերի, այլ եկեղեցական շինությունների, ինչպես նաեւ եկեղեցական առարկաների պաշտպանության եւ խնամքի պարտականությունը։

Վրաստանի իշխանությունները նախատեսում են նաեւ իրենց վրա վերցնել այլ երկրների իշխանությունների հետ ՝ այդ երկրներում վրացական եկեղեցուն կարգավիճակ տալու

շուրջ բանակցությունները։ Սակայն, պատգամավորի խոսքով, Պատրիարքարանի համար խորհրդարանական մեծամասնության առաջարկները «կարեւոր չեն եղել»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ փոփոխություններ էր մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, համաձայն որոնց կրոնական հինգ խմբավորումների իրավաբանական կարգավիճակ էր տրվում։ Ըստ այդմ, իրավաբանական անձի կարգավիճակ էին ստացել Հայ Առաքելական եկեղեցին, Հռոմեական կաթոլիկ եկեղեցին, Մահմեդական համայնքին, Հուդայական համայնքին եւ Վրաստում Բապտիստական եկեղեցուն։

Նշենք, որ Վրաց պատրիարք Իլիա 2–րդը դեմ է եղել այդ օրինագծին եւ երեկ` հուլիսի 5-ին երկրի խորհրդարանին կոչ էր արել հետաձգել այդ փոփոխությունների քննարկումը։