ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը ստորագրել է հետեւյալ օրենքներ. «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրերի կատարման 2010 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»: