Գյումրիում այսօր`հուլիսի 7-ին, ժամը 18:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Շիրակացի փողոցում: «Էնրիկո Մատեի» անվան պոլիկլինիկայի հարակից տարածքում իրար են բախվել 5 ավտոմեքենա:
Սկզբում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան հարվածել է արտասահմանյան ՋԻՓ-ին, որն էլ իր հերթին հարվածել է «Ֆորդին»: Այնուհետեւ «Ֆորդի» վարորդը կորցրել է կառավարումն ու հարվածել բեռնատարին:
Բացի այդ, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան հարվածից հետո շրջվել է ու բախվել մեկ այլ մեքենայի՝ «Մոսկվիչին»: Ամենից շատ տուժել է հենց «Մոսկվիչը», որի վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել:
Զոհեր ու այլ վիրավորներ չկան: Դեպքի վայրում աշխատել են ինչպես ճանապարհային ոստիկաններն, այնպես էլ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Հայտնի է, որ մեքենաներից 2-ը ապահովագրված են «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում: Վնասի չափերն ու դեպքի մանրամասները դեռեւս ճշտվում են:

































