Իրաքի Էրբիլ քաղաքի հիվանդանոցներից մեկում մահացել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցության  (PKK)առաջնորդ Աբդուլլահ Օջալանի եղբայր Օսման Օջալանը։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Օսման Օջալանը վարակված է եղել կորոնավիրուսով եւ բուժվում էր Էրբիլի հիվանդանոցներից մեկում։

Օսման Օջալանը PKK–ի բարձրաստիճան անդամներից է եղել, սակայն 2004–ին հեռացել է PKK–ից։