Ադրբեջանը մերժել է Թուրքիայի առաջարկած գազի՝ դեպի Եվրոպա տարանցման առաջարկը եւ այլընտրանքային ուղիներ է փնտրում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ելույթ ունենալով կառավարության նիստում՝ Ալիեւն ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է գազ առաքել Եվրոպա, բայց Թուրքիայի հետ բանակցություններն ավարտվել են անհաջող:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության՝ Ալիեւը hայտնել է երկրի՝ Ռուսաստանին եւ Իրանին գազ վաճառելու մտադրության մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալիեւը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքիային՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման համար: