Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։35-ի սահմաններում Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի՝ Այգեհատ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բշկական կենտրոն։





























