ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ի հայտ եկած լարված իրավիճակի առթիվ:
Կազմակերպությունը նախօրեին ընդունել է ամփոփիչ հռչակագիր, որում կոչ է արել ավելի ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման, ինչպես նաեւ Մոլդովայում եւ Վրաստանում առկա հակամարտությունների ուղղությամբ: Ամփոփիչ փաստաթղթում ԵԱՀԿ-ն հավանության է արժանացրել 23 բանաձեւ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մեկնարկել էր Սերբիայի մայրաքաղաքում` Բելգրադում, հուլիսի 6-ին: Վեհաժողովն իր աշխատանքներն ավարտեց հուլիսի 10-ին: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էր կազմակերպությանն անդամակցող 56 երկիր:




























