Երկրի բնակչության թվաքանակն արդեն 2011թ-ին կանցնի  7 միլիարդի սահմանը:  Ինչպես փոխանցում է «Ռուսաստանի ձայնը»,  նման կանխատեսում է հրապարակել ՄԱԿ-ը` Բնակչության միջազգային օրվա կապակցությամբ, որն ավելի քան 20 տարի նշվում է հուլիսի 11-ին:

Վերջին 50 տարվա ընթացքում բնակչության թվաքանակի աճի արագ միտումները մտահոգության տեղիք են տալիս. միայն 1960- 1999 թթ. հատվածում երկրաբնակների թիվը կրկնապատկվել է:  Ընդ որում` աճի  95%-ը  բաժին է ընկնում  աղքատ երկրներին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ եվրոպական երկրներին, ապա ԱՄԿ-ում կարծում են, որ նրանց բնակչությունը հետագայում եւս կկրճատվի: