Հրապարակվել են Հայաստանի ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած աուդիտորների որակավորման այս տարվա 6-րդ քննության արդյունքները:

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրավիրված 21 դիմորդներից քննությանը մասնակցել է 15-ը, որոնցից 9-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական  ունի թվով 200 աուդիտոր: