Լոնդոնի Բարձրագույն դատարանը հուլիսի 12 –ին  կսկսի WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժի  Շվեդիա էքստրադիցիայի վերաբերյալ 2011 թ. փետրվարի 24 –ին կայացված որոշման բողոքի քննությունը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը,  Ասանժի գործով դատալսումները երկու օր կտեւեն: Եթե լսումների արդյունքում բողոքը մերժվի, ապա  WikiLeaks-ի հիմնադրին կմնա էքստարդիցիայից խուսափելու միայն մեկ հույս` դիմել Մեծ Բրիտանիայում  վերջերս ստեղծված Գերագույն դատարան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ասանժը ձերբակալվել էր 2010 թ. դեկտեմբերի  7 -ին Լոնդոնում` Շվեդիայի դատախազության կողմից տրամադրված թույլտվության հիման վրա: Դեկտեմբերի 16-ին նա գրավի դիմաց ազատ էր արձակվել: Շվեդիայում WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ: Ասանժը մեղքը չի ընդունում: