Բազմաթիվ սկանդալների արդյունքում փակված բրիտանական News of the World տաբլոիդի վերջին համարը սպառման ռեկորդային արդյունք է արձանագրել. գնվել է թերթի 4,5 մլն օրինակ: Ինչպես հաղորդում է «The Guardian»-ը, տաբլոիդի վերջին օրը վերջինիս վաճառքն ավելացել է միանգամից 70%-ով: Ընդ որում` պահանջարկն ավելի մեծ է եղել, սակայն հրատարակչությունը տպաքանակը չի ավելացրել:
Ողջ հասույթը` 3,3 մլն ֆունտ, News of the World-ը խոստացել է ուղղել բարեգործական նպատակների:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, երբ News of the World-ի աշխատակիցների կողմից ապօրինի գաղտնալսումների մասին սկանդալն արդեն սպառնում էր քրեական գործ դառնալ, News Corp-ի գործադիր տնօրեն Ջեյմս Մերդոկը` մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի որդին, հայտարարեց 1843թ-ից լույս տեսնող թերթի փակման մասին:
News of the World-ի վերջին համարը վաճառքի հանվեց հուլիսի 10 –ին:




























