Ամերիկայի Տեխաս նահանգի ծննդատներից մեկում իսկական հսկա է ծնվել։ Ինչպես հայտնում է «Վեստի.ռու»-ն, նորածինը կշռում է 16 ֆունտ, ինչը կազմում է շուրջ 7,5 կգ, հասակը 61 սմ է։ Բժիշկները երեխայի մորը զգուշացրել էին, որ երեխան ծանրքաշային է լինելու, սակայն ոչ ոք չէր ենթադրում, որ նորածնի քաշը կգերազանցի 5 կիլոգրամը։ Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման ճանապարհով։ Բժիշկերը դեռեւս հետազոտում են երեխային, նրա մոտ պաթոլոգիաներ չեն հայտնաբերվել։

Նշենք, որ ամենածանր նորածինը կշռել է 10 կգ։