Տղամարդը մեկ օրում COVID-19-ի դեմ 10 անգամ պատվաստվել է եւ հետաքննության ենթարկվել, փոխանցում է LADBible-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդը պատվաստվել է այլ մարդկանց համար, ովքեր նրան գումար են վճարել։ Օրվա ընթացքում նա եղել է մի քանի պատվաստումների կենտրոններում, որտեղ ամեն անգամ նոր անունով էր ներկայանում, բայց ի վերջո սուտը բացահայտվել է։
«Մենք մտահոգված ենք այս իրավիճակով եւ աշխատում ենք համապատասխան գերատեսչությունների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ չնայած պատվաստանյութի հսկայական չափաբաժինին՝ նորզելանդացին հարյուր տոկոսով իմունիտետ չի ստացել կորոնավիրուսի դեմ։
Իմունաբան Գրեմ Լե Գրոյի խոսքով՝ տղամարդը դժվար թե մահանա, սակայն նման քանակի չափաբաժինները կարող են ազդել նրա ինքնազգացողության վրա։





























