Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում ամենամեծ կինովարձույթի ընկերությունը` Walt Disney Studios Sony Pictures Releasing-ը (WDSSPR) մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու համար (73,5 մլն ռուբլի (մոտ 2,5 մլն դոլար):

Ինչպես հաղորդել է «Կոմերսանտը», այս եզրակացությանն են եկել Մոսկվայի հարկային մարմինները ստուգումների արդյունքների հիման վրա, ինչի արդյունքում բացահայտվել է, որ ընկերության գործընկերն օգտագործել է «մեկօրյա ընկերության» նշաններ ունեցող» ընկերությունների:

Հարկային ծառայության աշխատակիցները, վերահաշվարկ իրականացնելով, ընկերությանը լրացուցիչ եկամտահարկ, ԱԱՀ, ինչպես նաեւ տույժեր եւ տուգանքներ են նշանակել: