Ըստ կանախատեսումների՝ 2021 թվականին տնտեսական աճը կկազմի 4,2%, իսկ գնաճի ցուցանիշը՝ 8,4%։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին տնտեսական աճը կկազմի 5,3%։ 

«Դա պայմանավորված է նրանով, որ սպասվում է ընթացիկ ծախսերի  աճ եւ կապիտալ ներդրումների մեծ ծավալ»,-հավելեց նա։