Տնտեսության որոշ ոլորտներում անվանական աշխատավարձերի աճը գնաճից ավելի բարձր է։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հավելեց, որ մասնավոր հատվածում անվանական արտահայտմամբ աշխատավարձերի աճը կազմում է 10%։ Նրա խոսքով՝ պետական ​​հատվածում աշխատավարձերի աճը փոքր-ինչ ցածր է։ «Նման աճի խթանիչ ուժը ծառայությունների ոլորտն է։ Մեր նպատակն այն է, որպեսզի գնաճը չազդի կենսամակարդակի վրա»,-նշեց Գալստյանը։