Թերթի տեղեկություններով, առաջիկա ընտրություններին ընդառաջ բավական փոփոխություններ է կրելու ընտրատարածքի քարտեզը:
Ժամանակին ընտրատարածքները ձեւել են ըստ կոնկրետ անձանց, որպեսզի ոմանց զրկեն Ազգային ժողով մտնելու հնարավորությունից, կամ հակառակը` ոմանց համար հատուկ հեշտացնեն ԱԺ մտնելը: Ասենք, Էրեբունի համայնքը բաժանվել է երեք ընտրատարածքի, որի մի մասը միացած է Շենգավիթ համայնքին, մյուսը` Նորագավիթին: Հիմա, փաստորեն, ուզում են կրկին վերաձեւել քարտեզը` հիմք ընդունելով յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրողների 30-32 հազար բանակը: «Հրապարակ»-ի տեղեկություններով, Էրեբունու մի համայնքում առաջադրվելու է Մհեր Սեդրակյանը, մյուսում` Էդուարդ Մադաթյանի որդին, որն ավագանու անդամ է: Իսկ Մադաթյանը հավանաբար կմտնի կուսակցական ցուցակ: Նրանք, քանի որ խնամիներ են, որոշել են միմյանց դեմ չդնել թեկնածությունները եւ Էրեբունին հավասար կիսել են իրար մեջ: Ըստ թերթի` Մհեր Սեդրակյանի առաջադրումը համաձայնեցված է ՀՀ նախագահի հետ:




























