Հոկտեմբերի վերջին Հայաստանի բանկերում դեպոզիտներն ավելացել են 4,4%-ով։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա հավելեց, որ նույն ժամանակահատվածում տրված վարկերի ծավալը նվազել է 8%-ով։
Ֆինանսական համակարգը, նրա գնահատմամբ, կայուն է։
«Իրացվելիության կամ վճարունակության հետ կապված խնդիրներ չկան»,-ասաց Գալստյանը։




























