Կարծում եմ՝ պատվաստումների գործընթացը պետք է առավելագույնս արագ ընթանա։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ այն երկրներում, որտեղ բնակչության պատվաստումների մակարդակը բարձր է, մահացության մակարդակը ցածր է։ 

Նա պարզաբանեց, որ դա ազդում է նաեւ աշխատաշուկայի եւ մարդկանց բարոյահոգեբանական վիճակի վրա, որն արտահայտվում է նրանց տնտեսական վարքագծի վրա։

«ԿԲ-ում գրեթե բոլորը պատվաստվել են եւ ոչ թե ճնշումների ներքո, այլ գիտակցաբար»,-ասաց Գալստյանը։