Հաջորդ տարի չեմ բացառում ո՛չ  բանկերի միավորումը, ո՛չ նոր ֆինանսական ինստիտուտների հայտնվելը եւ՛ բանկային, եւ՛ ապահովագրական համակարգերում։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա պարզաբանեց, որ նման դրսեւորումների կարող է հանգեցնել շուկայում մրցակցությունը։ 

«Բանկերը, եթե անհրաժեշտ համարեն, կարող են ինքնուրույն որոշում կայացնել, մեր կողմից հարկադրանքի միջոցներ չեն լինի։ Կարեւոր է, որ բոլոր գործընթացները հանգեցնեն տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման»,-հավելեց Գալստյանը։