Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել օտարերկրյա կառավարություններին հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Ուոլքեր Բուշի եւ նրա վարչակազմի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ` ռազմական հանցագործությունների համար: Կազմակերպությունն ընդգծել է խոշտանգումների փաստով հետաքննություն անցկացնելու անհրաժեշտության մասին: Ինչպես հայտնում է The Guardian-ը, այդ մասին ասվում է HRW-ի նախօրեին հրապարակված զեկույցում:
Զեկույցում նշվում է, թե «ԱՄՆ իշխանությունները պարտավոր են հետաքննություն սկսել Բուշի վարչակազմի դեմ»: Բացի Բուշից HRW-ն նշել է նաեւ փոխնախագահ Դիկ Չեյնիի, պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի եւ ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջորջ Թենեթի անունները: Նրանք պետք է հետապնդման ենթարկվեն 1996թ. ընդունված ռազմական հանցագործությունների մասին օրենքի, նաեւ հանցավոր դավադրության դաշնային օրենքի հատկանիշներով:
Զեկույցում նշվում է, որ «Բուշը թույլատրել է կտտանքները, ԿՀՎ-ին արտոնել է առեւագել մարդկանց եւ տեղափոխել այլ երկրներ` խոշտանգումների համար»:




























